Բաժիններ՝

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով փակում են բոլոր դպրոցները. NHK

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում է ամբողջ երկրում ժամանակավորապես փակել դպրոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մարտի 2-ից եւ կգործեն մինչեւ գարնանային արձակուրդներն սկսվելը: Կախված պրեֆեկտուրայից՝ դրանք կա՛մ մարտի կեսերն են, կա՛մ մարտի վերջը: Կառավարության լրացուցիչ կարգադրությունների բացակայության դեպքում երեխաները դպրոց կվերադառնան ապրիլին: Անհատական կարգով դպրոցները փակելու մասին արդեն հայտարարել են Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի եւ Օսակա արեւմտյան քաղաքի իշխանությունները:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 900-ը, ութ մարդ մահացել է: Վարակվածների մեծամասնությունը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են եւ անձնակազմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս