Սիրիական բանակը թուրքական զինված ուժերի կողմից բաց թողնված անօդաչու թռչող սարք է խոցել Իդլիբի տարածքում:
Բահրեյնում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է արձանագրվել:
Ամերիկացի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը փետրվարի 25-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, որ հիացած է այն բանով, թե ինչպես է ռեժիսոր Նանեթ Բուրշթեյնն իր կյանքի պատմությունը դարձրել գրավիչ սերիալ։
Համաշխարհային սպորտը, ամերիկյան հասարակությունը փետրվարի 24-ին Լոս Անջելեսում վերջին հրաժեշտը տվեց լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին և նրա դստերը` Ջիանա Բրայանտին:
Սիրիական բանակի ռազմավարական նշանակություն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրա իրավիճակային փոփոխություն են առաջացրել, այլ նաեւ զգալիորեն փոխել են խաղի կանոնները: Սիրիական զինյալ ուժերը տարածքներ են մաքրազտում ահաբեկիչ տարրերից եւ ձգտում են Իդլիբի ամբողջական ազատագրմանը:
Կատալոնիայում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
«Չնայած ԼՂ հակամարտության կողմերի միջև հանդիպումներին, կարգավորման հեռանկար չեմ տեսնում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբի շուրջ ծավալվող ռուս-թուրքական լարվածությանը, դրա ազդեցությանը տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
Շվեյցարիան 37-րդ երկիրն է աշխարհում, որտեղ արձանագրվում է կորոնավիրուսով վարակման դեպքը:
ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջն սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները:
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հաստատել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»:
Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 283-ի, ներառյալ մահվան ութ դեպքը:
Նոր կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք է առաջին անգամ գրանցվել Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում:
Կահիրեում փետրվարի 25-ին 91 տարեկանում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել:
Իսպանիայի Սանտա Կրուս դե Տեներիֆեի նահանգի (Կանարյան կղզիներ) H10 Costa Adeje Palace հյուրանոցում գտնվող հարյուրավոր զբոսաշրջիկներ Covid-19 կորոնավիրուսի առկայության անալիզներ են տալիս:
Հարավային Կորեան արձանագրել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 84 նոր դեպք, եւս մեկ մարդ մահացել է, այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվն աճել է։
Կյանքի 92-րդ տարում փետրվարի 25-ին մահացել Է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով:
Չինաստանում բժիշկները կնոջ մոտ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտորոշումը հաստատել են միայն իններորդ անգամ արյան մեջ նուկլեինաթթվի անալիզ վերցնելուց հետո:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, նրանցից 15-ը մահացել են:
ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում:
Չինաստանի Տյանցզինի համալսարանի մասնագետները պատվաստանյութ են մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, որը պետք է ընդունել բերանով: Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել նախքան կլինիկական փորձարկումները:
Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Պալերմոյում մի իտալուհու մոտ, որն այնտեղ է եկել Բերգամո հյուսիսային քաղաքից (Լոմբարդիայի մարզ):
Նյու Դելիի հյուսիս – արեւելքում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների հետեւանքով, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է յոթի:
Թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրաօետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը:
Իրանի իշխանությունները հայտնել են Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպքի մասին: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 25-ին արել է Սավե քաղաքի բժշկական համալսարանի ղեկավար Աբաս Նիկրավեշը։
Բոլոր այն 16 պացիենտները, որոնք վարակվել էին CОVID19 նոր կորոնավիրուսով եւ գտնվում Էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են:
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,438 հազարի՝ մեկ օրում ավելանալով հիվանդության 234 հայտնաբերված դեպքով: