«Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք». Անտոնիու Գուտերիշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համավարակի (պանդեմիա) առաջացման վտանգը եւ կառավարություններին կոչ է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա դրա առաջացման ակնհայտ ռիսկ: Այժմ եկել է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի փոխանցումը կանգնեցնելու համար եւ դա անեն այժմ»,- ասել է Գուտերիշը Նյու Յորքում՝ ելույթ ունենալով The new school-ի ուսանողների առջեւ։
Նա խոստովանել է, որ անհանգստանում է այն զարգացող երկրների համար, որոնք կարող են պաշարների պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար:
«Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք: Դա ավերիչ ներգործություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: