![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006657.jpg)
Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է լրագրողուհի Հադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով, տեղեկացնում է BBC-ին:
«Դատարանը համարում է որ իշխանությունների գործողությունները թելադրված են ոչ կոռեկտ պատճառներով եւ միտված են այն բանին, որ նրան հարկադրեն լռել եւ պատժեն լրագրողական գործունեության համար»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին հայտարարել է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի:
«Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստիեւ կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել է Սեիդովը: Դա արդեն երրորդ որշումն է հօգուտ հայտնի լրագրողուհու, որը պայքարում է իր իրավունքների եւ պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար: 2010-2012 թվականներին Իսմայիլովան աշխատել է ապօրինի ձեռնարկչությանը նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի ենթադրյալ մասնակցության մասին նյութերի հրապարակումների վրա: