Բաժիններ՝

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսական ինքնաթիռները

Թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակ են բացում սիրիական կառավարական բանակի և ռուսական ինքնաթիռների վրա: Այդ մասին տեղեկացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Վերջինիս տեղեկություններով՝ Անկարայի գործողությունները եղել են այն ավիահարվածի պատասխանը, որի հետևանքով զոհվել են նվազագույնը թուրք երկու զինծառայողներ: Ինչպես գրում է Daily Sabah-ը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Թե կոնկրետ ով է հարձակում գործել՝ չի հստակեցվում:

«Սիրիացի զինվորականներին բառի ուղիղ իմաստով փրկում է օդուժը՝ սեփական և ռուսական: Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ամեն անգամ կանգնեցնում են գրոհաիններին»,- ընդգծում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Համառուսասատանյան պետական հեռուստառադիոընկերության բյուրեյի ղեկավար Եվգենի Պոդդուբնին:

Նրա խոսքով՝ թուրքական ուժերը և գրոհայիններն ակտիվորեն օգտագործում են զենիթահրթիռային համակարգեր: Ռուսական և սիրիական օդուժն օգտագործում են ջերմային թակարդներ՝ հրդեհային պաշտպանության համար:

Ռասզմական գործողությունների էպիկենտրոնը գտնվում է Նայրաբ, Սաան և Ջուբաս գյուղերի շրջակայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս