Բաժիններ՝

ՉԺՀ-ի փորձագետները պլանավորում են կորոնավիրուսը վերահսկողության տակ առնել ապրիլին

Չինացի եւ օտարերկրացի փորձագետները կարծում են, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման իրադրությունը կհաջողվի վերահսկողության տակ առնել ապրիլի կողմերը, հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի փորձագիտական հանձնախմբի ղեկավար Չժուն Նանշանը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ մասնագետները կանխատեսել էին, որ վարակի տարածման առավելակետը կհամընկնի փետրվարի կեսերին կամ վերջին: Կտրուկ բռնկում է տեղի ունեցել Ուհանում՝ Հուբեյի մայրաքաղաքում, բայց մյուս քաղաքներում դա տեղի չունեցավ:

Փորձագետի խոսքով՝ «փետրվարի 15-ից հետո հիվանդացածների քանակն սկսել է նվազել», եւ այժմ վստահություն կա, որ համաճարակը «հիմնականում վերահսկողության տակ կլինի ապրիլին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս