Հայաստանում Բելառուսի դեսպանը դեմ չէ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը

ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հաշվի առնելով Սովետական Միության փորձը, դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը:

«Ուզում եմ հիշատակել Սովետական միության փորձը: Մենք բոլորս տարբեր էինք, հիշո՞ւմ եք՝ Բալթյան հանրապետություններ և Միջին Ասիայի հանրապետություններ: Ուրախությամբ պետք նշեմ, որ այս բազմազգ ընտանիքում Սովետական միության տարածքում չեն եղել տարածքային պահանջներ, միջազգային և կրոնական հակամարտություններ: Դրա համար այդ ուղղությամբ թրենդը ճիշտ կլիներ», – ասաց դեսպանը «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ադրբեջանը մուտք գործի ՀԱՊԿ, ինչը հետագայում կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանն էլ ընդգծեց, որ տեսակետը, թե Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալը կնպաստի հակամարտության կարգավորմանը, ոչ պրոֆեսիոնալ կարծիք է:

Տեսանյութեր

Լրահոս