Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Պորտուգալիայում:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի, գրանցվել է մահվան 66 դեպք:
Իսլանդիայում անցած հանգստյան օրերին երեք պացիենտի մոտ հաստատվել է վարակումը նոր տիպի կորոնավիրուսով:
Անդորրայի տարածքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Իսրայելում հաստատել են COVID-19-ով վարակման երեք նոր դեպք. ախտահարվածների թվում է մի աղջիկ, որը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ), այդ պատճառով կարանտինի են տեղավորել 300-ից ավելի իսրայելացի զինվորականների, մարտի 2-ին գրում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության տվյալները։
Իրանում մարտի 2-ին մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին:
Բեռլինում հաստատել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, պացիենտը հոսպիտալացվել եւ գտնվում է կայուն վիճակում: Այդ մասին մարտի 2-ին հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի առողջապահության գլխավոր վարչությունը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում է մարտի 5-ին այց կատարել Ռուսաստան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակը, կազմել է 65։ Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:
ԱՄՆ-ը պետք է չեղարկի Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, որոնք խանգարում են երկրին պայքարելու կորոնավիրուսի դեմ: Այս կոչով մարտի 2-ին հանդես է եկել Իրանի նախագահի խորհրդական Խեսամեդդին Աշենան։
Չինաստանը կուժեղացնի երկիր բոլոր ժամանողների եւ այնտեղից բոլոր մեկնողների առողջական վիճակի մոնիթորինգը՝ նպաստելու համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս COVID-19 կորոնավիրուսի տարածման դադարեցմանը:
Զինված տղամարդը մոտավորապես 30 մարդու է պատանդ վերցրել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:
ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել Վոնսանի նավահանգստի շրջանից, թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 240 կմ, բարձրությունը՝ մոտավորապես 35 կմ:
Ինդոնեզիայում հայտնաբերել են COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը:
Իրաքի վարչապետի պաշտոնին նշանակված Մուհամեդ Թաուֆիք Ալաուին հրաժարվել է կառավարություն կազմելուց եւ մարտի 1-ին հետ է կանչել իր թեկնածությունը: Համապատասխան հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը մարտի մեկին դադարեցրել է մասնակցությունը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին:
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ընդունել է դեկրետ, որը երկարացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների գործողության ժամկետը:
ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգի իշխանությունները մահվան երկրորդ դեպքն են գրանցել ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով:
Իսրայելում մարտի 2-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) բացվել են ընտրատեղամասերը երկրորդ կրկնական եւ վերջին 11 ամսվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններում: Դրանց արդյունքներով կորոշվի 23-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչպես նեւ պետք է կազմավորվի կառավարական կոալիցիա եւ նշանակվի վարչապետ։
Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2912-ի գրանցվել է հիվանդանալու 80 հազար 26 դեպք:
Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7 հազար մարդ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 1-ին հրապարակված զեկույցում։
Վերջերս ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կրոնների և քաղաքացիական մշակույթի կենտրոնի նախագահ Դոնալդ Միլլերը, որն իր գործունեության ընթացքում կնոջ՝ Լորնա Թուրյան Միլլերի հետ բազմիցս եղել է Արցախում և Հայաստանում և իր տեսածը ամփոփել «Հայաստան. Հույսի և փրկության պատկերներ» (“Armenia: Portraits of Survival and Hope”) գրքում, ԱՄՆ Սենատում լուսանկարների ցուցադրություն է իրականացրել։ Լուսանկարները պատմում են 20-րդ դ. վերջին Հայաստանի անցած դաժան պատմական ուղու մասին՝ հեղինակի աչքերով։
«Իդլիբում իրադարձությունների զարգացման երկու սցենար կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբ շրջանում վերջին շաբաթներին զարգացող իրադարձություններին ու դրանց անդրադարձին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վրա:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հորդորել է երկրի քաղաքացիներին կրճատել ֆիզիկական շփումները, չհամբուրվել և զերծ մնալ ձեռքսեղմումներից:
Թուրքիայում ժամանակավորապես կասեցվել է մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «Իդլիբում տեղի ուենցող զարգացումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով» արգելափակվել է «Facebook», «Twitter», «Instagram» և «Youtube» հարթակների հասանելիությունը։
Խորվաթիայի երկնքում մեծ երկնաքար է պայթել: Համացանցում հայտնվել է ականատեսների նկարահանած տեսանյութը:
Սիրիացիները ՌԴ աջակցությամբ հարվածում են թուրքական դիրքերին: Այսքանը: Ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Իդլիբի օպերացիայի ելքը: Տեղի է ունենում թուրքական ուժերի դուրսմղում Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածից, որոնց կարգավիճակը, Աստանայի համաձայնությունների համաձայն, հստակեցվել էր: Սակայն դատելով այն ամենից, ինչ տեղի էր ունենում այնտեղ վերջին ամիսներին, կարելի է ենթադրել, որ Էրդողանը ոչ մի կերպ չի կարողանում կանգնել, որի համար նրան պատժում են:
«Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա ճգնաժամի ֆոնին միանգամայն տրամաբանական եմ համարում, որ Թուրքիան կարող է փորձել արցախյան հատվածում ապակայունացնել իրավիճակը՝ Ռուսաստանի համար հավելյալ խնդիրներ ստեղծելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով Բաքվում կայացած Էրդողան-Ալիև հանդիպմանը:
Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը երկու շաբաթով՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ հանրապետությունում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք:
Պակիստանում հյուսիս-արևելքում գտնվող Պակիստանի Փենջաբ նահանգում հինգ մարդ է մահացել գործարանում գազի կաթսայի պայթյունից, կան վիրավորներ: