Նոր Զելանդիայում և Նիգերիայում հաստատվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Նրա խոսքը փետրվարի 28-ին մեջբերում է The New Zealand Herald թերթը:
«Կորոնավիրուսով վարակված մարդը Օքլենդ է ժամանել փետրվարի 26-ին»,-հավելել է նա։
Հիվանդացած 60-ամյա տղամարդը փետրվարի 26-ին Թեհրանից Բալիով Օքլենդ է ժամանել Emirates ավիաընկերության չվերթով: Ժամանելու օրը նա շնչուղիների վիրուսային ինֆեկցիայի ախտանիշներով դիմել է քաղաքային հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք, որտեղ ավելի ուշ հոսպիտալացվել է նաեւ նրա ընտանիքը՝ անալիզներ վերցնելու համար:
Ավելի ուշ երկրի երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտնել է, որ պացիենտի ընտանիքի անդամների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել: Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը նույնպես հայտնել է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան ծանուցումը փետրվարի 28-ին հրապարակվել է Twitter-ում գերատեսչության կայքում։«Առողջապահության դաշնային նախարարությունը հաստատել է կորոնավիրուսով վարակման դեպքը: Այն հաստատվել է Լագոսի նահանգում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է The Nationсо թերթը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ, հիվանդությամբ հոսպիտալացվել է Միլանից ժամանած Իտալիայի մի քաղաքացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: