![](/banners/BeFunky-design.jpg)
Փորձագետները կորոնավիրուսից համաշխարհային զբոսաշրջության վնասը գնահատել են 22 մլրդ դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006513.jpg)
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա: Այս կարծիքը Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ Գլորիա Գեւարան հայտնել է El Mundo թերթում փետրվարի 27-ին հրապարակված հարցազրույցում։
«Դեռեւս վաղ է դա իմանալը (ինչպիսին կլինի ազդեցությունը), բայց մենք Oxford Economics-ից մասնագետների հետ համագործակցությամբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում անցկացրել ենք նախնական հաշվարկներ, որոնց համաձայն, այս ճգնաժամը սեկտորի վրա կնստի առնվազն 22 մլրդ դոլար»,-ճշտել է Գեւարան: Նա հավելել է, որ «Չինաստանի քաղաքացիներն են այն ճանապարհորդները, որոնք ամենից շատն են ծախսում, երբ ինչ-որ տեղ են ուղեւորվում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: