Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Կորոնավիրուսով վարակվածներին օգնություն ցուցաբերելու համար նոր դեղամիջոցները կարող են ԱՄՆ-ում պատրաստ լինել ամռանը կամ աշնան սկզբին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից:
Ռուսաստանում այս պահին կորոնավիրուսով վարակման վեց հաստաված դեպք է արձանագրված, նշում են «Ռոսպոտրեբնադզոր»-ում։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարտի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։
Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը, Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը եւ Տեխասից կոնգրեսական Բեթո Օ’Ռուրքը, որոնք դադարեցրել են ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման պայքարը, պաշտպանել են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի նախընտրական արշավը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը մտել է «ճգնաժամային փուլ» եւ հայտարարել է վարակի դեմ «պատերազմ» սկսելու եւ երկրի բոլոր պետական հիմնարկությունների համար 24-ժամյա արտակարգ դրություն սահմանելու մասին։
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 31 դեպք եւ հայտնաբերվել է 125 նոր հիվանդացած:
Զբոսաշրջության ճյուղը Եվրամիության երկրներում վնասներ է կրում աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով, հատկապես Չինաստանում, որտեղից ժամանում էր ճանապարհորդների մեծամասնությունը:
Ճապոնիայի՝ էլեկտրոնիկա արտադրող Sharp Corp-ը կսկսի բժշկական դիմակներ թողարկել, որոնք այժմ մեծ պահանջարկ են վայելում COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով։
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են սահմանապահ ոստիկանություն ուղարկել Հունաստան՝ կասեցնելու միգրանտների հոսք, որը մեծացել է Եվրամիության եւ Թուրքիայի սահմանի բացվելուց հետո Սիրիայի Իդլիբում իրադրության սրման ֆոնին։
Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) մարտի 5 – 6-ը Բելառուսի համար նավթով բեռնված նավ կուղարկի Թուրքիայի Ջեյհան նավահանգստից:
Ֆրանսիայի մայրաքաղաքում թվով քառասուներորդ Livre Paris գրքի ցուցահանդես-տոնավաճառը չեղյալ է հայտարարվել այն միջոցառումներից հետո, որոնք վերջերս հայտարարել է երկրի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կավելացնի 15,3 մլրդ ֆունտ ստեռլինգով (20 մլրդ դոլարով), իսկ ուղղակի օգուտը Միացյալ Թագավորության տնտեսության համար կկազմի 3,4 մլրդ ֆունտ (4,4 մլրդ դոլար):
Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը սրվել է, տեղում թեժ մարտեր են ընթանում:
Բելառուսը պաշտոնապես հաստատեց կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը:
Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիան կկատարի ԵՄ-ի հետ սահմաններում միգրացիայի կասեցման վերաբերյալ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները, հաշվի առնելով, որ միությունը կատարում է պարտավորությունների իր մասը եւ աջակցում է Թուրքիային:
Սիրիան երկու խոշոր տարածաշրջանային կենտրոնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար դարձել է պայքարի վայր Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար: Այդ մասին են վկայում վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած զարգացումները, իրավիճակի սրումը:
Հորդանանում գրանցել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը մարտի 2-ին հրաժարվել է սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով:
Թբիլիսիում զինված տղամարդը կողոպտել է Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի ժողովրդական բանկ) մասնաճյուղը:
Զինված տղամարդը, որ մարտի 2-ին ավելի վաղ տասնյակ մարդկանց պատանդ էր վերցրել Մանիլայի առեւտրի կենտրոնում, հանձնվել է ոստիկանությանը:
Եվրահանձնաժողովը մարտի 2-ին լրացուցիչ զեկույց է հրապարակել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ՝ հաստատելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու իր հանձնարարականը:
Լատվիայում մարտի 2-ին մեկնարկել են «Բյուրեղապակե նետ 2020» միջազգային զինավարժանքները՝ ՆԱՏՕ-ի շուրջ 2,5 հազար զինվորների մասնակցությամբ:
Ավելի քան 50 խաղաղ բնակիչ է զոհվել Նիգերիայի հյուսիսի Կադունա նահանգի Կերավա գյուղի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին պացիենտին դուրս գրելուց հետո:
Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման պատճառով Գորիի զինվորական հոսպիտալը վերակազմվել Է կարանտինային գոտու:
վ
Իտալիայի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել երկրի հյուսիսում դրա հարուցած հիվանդության բռնկումն սկսվելուց հետո:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) զորային ստորաբաժանումներ է տեղաբաշխում երկրի այն նահանգներում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդություններ: