Բաժիններ՝

Հարսնաքրոջը թույլ չեն տվել լուսանկարվել հարսանիքին

Անգլիայից մի հարսնաքույր բողոքել է, որ իրեն արգելել են հարսանեկան լուսանկարներում երևալ մարմնի վրա առկա առանձնահատկության պատճառով, գրում է Daily Mail-ը։

Կինը պատմել է, որ իր 20 տարվա մտերիմ ընկերուհուց վերջինիս հարսնաքույրը լինելու առաջարկ և Լոնդոնում կայացած հարսանիքին մասնակցելու հրավեր է ստացել։ Սակայն ավելի ուշ պարզվել է, որ միջոցառման հերոսը չի ցանկացել տեսնել իր ընկերուհուն հարսանեկան լուսանկարներում՝ ձեռքի մեծ դաջվածքի պատճառով։

Ավելի ուշ հարսնացուն ինքը բացատրել է, որ խնդրել է ընկերուհուն «չմասնակցել լուսանկարներին», որպեսզի դաջվածքը «չփչացնի գեղագիտությունը»։

«Հարսնացուն ինքը նույնպես դաջվածքներ ունի. իմը պարզապես ավելի մեծ է»,- հավելել է կինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930