Բաժիններ՝

Չինաստանում ևս 44 մարդ է մահացել կորոնավիրուսից

Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 44 դեպք եւ հայտնաբերվել է 327 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։

Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2788, գրանցվել է հիվանդանալու 78 հազար 824 դեպք: Մահվան բոլոր դեպքերից 41-ը գրանցվել են վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 39,9 հազա մարդ, ավելի քան 7,95 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միեւնույն ժամանակ 36 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս