Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում և Լիտվայում
Բելառուսի առողջապահության նախարարությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին: Վարակակիրն Իրանի քաղաքացի է։
«Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնում ենք, որ փետրվարի 27-ին Համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնում անցկացված թեստերը ցույց են տվել COVID-2019 կորոնավիրուսի առկայությունն իրանցի մի ուսանողի մոտ»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Լիտվայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան հաղորդումը փետրվարի 28-ին հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
Վիրուսը հայտնաբերվել է մի կնոջ մոտ, որը փետրվարի 24-ին վերադարձել է Վերոնայից: Ներկայում նա գտնվում է Շաուլյայ քաղաքի հիվանդանոցում, հա-որդել է ՏԱՍՍ-ը: