 
                        Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից
 
                                    Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Հոսրոուշահին մահացել է կորոնավիրուսից: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:
«Իռնա» գործակալությունը տեղեկացնում է, որ նախկին դեսպանը Թեհրանի հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս, որով նա հիվանդացել է Կումայում: Դիվանագետը մահացել է այսօր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        