Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն հայտարարել է դադարների միավորման մասին նոր որոշում

ՖԻՖԱ-ն 2026-ին կմիավորի սեպտեմբերյան և հոկտեմբերյան հավաքների դադարները՝ հավաքականներին ավելի շատ հանդիպումներ անցկացնելու հնարավորություն տալու համար։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 6-ը աշխարհի առաջատար լիգաների ակումբները, չեն անցկացնի պաշտոնական հանդիպումներ:

Այդ ժամանակահատվածում նախատեսված են ազգային հավաքականների խաղեր: Նոր ձևաչափը հնարավորություն կտա հավաքականներին անցկացնել մինչև չորս հանդիպում:

Նոյեմբերյան միջազգային դադարը տեղի կունենա նոյեմբերի 9-ից 17-ը, որի ընթացքում յուրաքանչյուր հավաքական կանցկացնի երկու հանդիպում:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին միջազգային դադարները բաժանված էին: Օրինակ՝ 2025-ին սեպտեմբերյան հավաքների խաղերը կայանում են սեպտեմբերի 1–9-ը, իսկ հոկտեմբերյան դադարը՝ հոկտեմբերի 6–14-ը, որոնց ընթացքում յուրաքանչյուր հավաքական անցկացնում է մինչև երկու հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս