
Tesla-ն նախատեսում է ավելացնել էլեկտրոմոբիլների արտադրությունը Գերմանիայում

Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերությունը նախատեսում է մինչև 2025 թվականի ավարտն ավելացնել արտադրությունը Գերմանիայում գտնվող իր գործարանում։
Այս մասին DPA լրատվական գործակալությանը հայտնել է գործարանի գործադիր տնօրեն Անդրե Թիրիգը։
«Ներկայում մենք ունենք վաճառքի շատ լավ ցուցանիշներ, ուստի վերանայել ենք մեր արտադրության ծրագրերը և մտադիր ենք ավելացնել ծավալները», – ասել է նա։
Թիրիգը նշել է, որ ընկերությունը դրական ազդանշաններ է տեսնում ոչ թե միայն Գերմանիայում, այլև բոլոր շուկաներում, որտեղ գործարանը մեքենաներ է առաքում։
«Մենք արտադրանք ենք մատակարարում ավելի քան 30 շուկաների, և մենք հստակորեն դրական միտում ենք արձանագրում այդտեղ», – ասել է նա։