Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է հիվանդանալու 80 հազար 270 դեպք, մահացել է 2981 մարդ, ապաքինվել գրեթե 50 հազար հոգի: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Twitter միկրոբլոգների ծառայությունն իր աշխատակիցներին աշխատանքի հեռագործ ռեժիմի է փոխադրել կորնավիրուսի համաճարակի պատճառով:
Այսօր փոփոխություն է տեղի ունեցել «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի խմբագրակազմում:
Ֆրանսիայի բնակիչներն ակտիվորեն մակարոնեղենի եւ առաջին անհրաժեշտության իրերի պաշար են տեսնում այն երկյուղների պատճառով, թե կարող է այդ մթերքների պակաս առաջանալ կորոնավիրուսի տարածման պատճառով:
Նոր կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը կազմում է 3,4 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է սեզոնային գրիպից մահացության 1 տոկոսից պակաս ցուցանիշը:
Եվրոպայի խորհուրդը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ճգնաժամերի հակազդման՝ ավելի վաղ գործի դրված մեխանիզմը տեղեկատվության փոխանակման մակարդակից բարձրացրել է մինչեւ լիամասշտաբ մակարդակ:
Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին հայտարարել է, որ աշխարհում COVID-19 նոր կորոնավիրուսի տարածման պատճառով երկրի զբոսաշրջության ճյուղը կարող է հայտնվել սնանկացման եզրին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ միգրանտներն ու փախստականները չպետք է ինչ-որ մեկի աշխարհաքաղաքական խաղերի գործիք դառնան:
ԱՄՆ-ի Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի բնակիչներին կարող են ազատել հասարակական տրանսպորտով երթեւեկելու համար իրենց գրպանից վճարելու պարտականությունից:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 995-ի:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել լիովին փոխհատուցել նոր կորոնավիրուսի հայտնաբերման անալիզների կատարման վճարը:
Տոռնադոյի հետեւանքով ինը մարդ է զոհվել ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Փրիհոսեյն Կոլիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության անալիզները դրական արդյունք են տվել:
Թբիլիսիի Զ.Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնը Միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի հանձնարարականների հիման վրա դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի:
Սիրիական ռազմական ինքնաթիռը մարտի 3-ին խոցվել է թուրքական ռազմաօդային ուժերի «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Իդլիբի նահանգի Մաարեթ-Նուուման քաղաքի շրջանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում նախատեսված են նրա հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պարտադիր երկշաբաթյա կարանտին են սահմանել Իրանից, Իտալիայից, Կորեայի Հանրապետությունից ու Ճապոնիայից բոլոր ժամանողների համար:
Պացիենտների կեսից ավելիի մոտ, որոնց մասին տվյալները վերլուծել են չինացի բժիշկները, հոսպիտալացնելիս նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի ախտանիշներ՝ բարձր ջերմություն եւ շեղումներ թոքերի համակարգչային շերտագրության տվյալներում, չեն եղել:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 800-ով՝ մինչեւ 2336, զոհերի թիվը հասել է 77-ի:
Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին շաբաթների ընթացքում օրեցօր սրվող ռազմական էսկալացիայի ֆոնին և Մոսկվայում նախատեսվող Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մի շարք վերլուծաբաններ անհանգստացնող են որակում:
Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի նա անօրինական միգրանտներին չօգտագործի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքական նպատակների համար:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ կառավարության ղեկավարը հյուրընկալվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին։
Նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել Ուկրաինայի Չեռնովիցիի մարզում:
Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախ հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը, ապա Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին:
Հարավային Կորեայի իշխանությունները չեն կարողացել կանխատեսել Տեգու քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասշտաբը, որտեղ այժմ հիվանդասենյակները չեն բավականացնում, ուստի շուրջ 1800 վարակվածներ հոսպիտալացման հերթի են սպասում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ է անցել, դրա արդյունքները եղել են բացասական: