Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի, վարակվել է 528 մարդ
Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու պատճառով մահացածների թիվը հասել է 14-ի, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Ապենիններում գրանցվել է վարակման 528 դեպք: Այդ մասին փետրվարի 27-ին Հռոմում լրագրողներին ասել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին։
Փետրվարի 26-ի երեկոյան Իտալիայի իշխանությունները հայտնել էին կորոնավիրուսով վարակման 400 դեպքի եւ 12 մահացածի մասին: Բոլոր մահացածները տարեցներ են, նրանցից ոմանք տառապում էին լուրջ խրոնիկական հիվանդություններից:
«Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացածների թիվը կազմել է 14»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: