Բաժիններ՝

Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել Ինդիանա Ջոնսի մասին նոր ֆիլմը. Vanity Fair

Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը չի զբաղվի հնագետ Ինդիանա Ջոնսի արկածներին նվիրված շարքի հինգերորդ ֆիլմի ռեժիսուրայով: Այդ դերը կրկին կկատարի Հարիսոն Ֆորդը: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է Vanity Fair հանդեսը։

Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Սփիլբերգն ինքնուրույն որոշում է ընդունել՝ ճանապարհը զիջել ռեժիսորների նոր սերնդին: Այս դեպքում խոսքը վերաբերում է Ջեյմս Մենգոլդին, որը նկարահանել է «Ford-ն ընդդեմ Ferrari»-ի կինոնկարը Քրիստիան Բեյլի եւ Մեթ Դեյմոնի մասնակցությամբ: Սփիլբերգը մտադիր է զբաղվել միայն «Ինդիանա Ջոնս-5»-ի պրոդյուսերական աշխատանքով:

Սփիլբերգը եղել է ֆրանշիզայի բոլոր չորս ժապավենների ռեժիսորը՝ սկսած «Ինդիանա Ջոնս. կորած տապանի որոնումներում» (1981 թ.) ֆիլմից: Այնուհետեւ էկրան են բարձրացել «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը (1984 թ.), «Ինդիանա Ջոնսը եւ խաչակիրների վերջին արշավանքը» (1989 թ.) ու «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակե գանգի թագավորությունը (2008 թ.) կինոնկարները: Դեբյուտային ժապավենի թողարկումից անցել է 39 տարի: The Walt Disney կինոստուդիան ֆրանշիզայի հինգերորդ մասը նկարահանելու պլանների մասին հայտարարել էր 2016 թվականին: Ֆիլմի ցուցադրումը նշանակված էր 2019 թվականի հուլիսին:

Ավելի ուշ այդ ժամկետը տեղափոխվեց 2020 թվականի հուլիս, իսկ հետո՝ հետաձգվեց եւս մեկ տարով: Սթիվեն Սփիլբերգը «Օսկար» մրցանակի քառակի դափնեկիր է եւ ժողովրդականություն վայելող այնպիսի ֆիլմերի հեղինակ, ինչպիսիք են՝ «Ծնոտներ» (1975 թ.), «Այլմոլորակայինը» (1993 թ.), «Փրկել շարքային Ռայանին» (1998 թ.): Նա հանդես է եկել որպես 140-ից ավելի ֆիլմերի եւ սերիալների պրոդյուսեր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս