Իրանի Իսլամական Հանրապետությունում մահացել է Մեջլիսի պատգամավորներից մեկը, ով վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է ndependent.co.uk կայքը, այս մասին տեղեկացրել են Իրանի պետական լրատվամիջոցները:
Ադրբեջանի զորքերի` 2020 թվականի ուսումնական տարվա մարտական պատրաստության ծրագրի համաձայն` մարտի 2-ին ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ կսկսվեն: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիային սիրիական իշխանության հետ «դեմ-դիմաց» թողնել:
Իրանի խորհրդարանի արդեն հինգ պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով:
Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարդուց մարդուն նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքը:
Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել։
«Ինչպե՞ս, այդպես նրանք կարող են ստանալ երկրորդ Իդլիբ, խնդրեմ, թող պատասխանեն: Բայց կարծում եմ՝ Բաքվում խելացի մարդիկ են նստած, հետսովետական տղաներ, նրանք նման բանի չեն գնա՝ հասկանալով, որ կարող են ստանալ երկրորդ Իդլիբ իրենց մոտ: Դա նրանց պետք չէ, ու նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, նրանք հասկանում են, թե ինչ խնդիր է լուծում ռուսական բանակը, նրանք նաև լավ են կողմնորոշվում: Շատ լավ հասկանում են նաև, թե ինչու են մերոնք կանգնած Գյումրիում»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբի զարգացումներին ու դրանց հնարավոր անդրադարձին ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա:
Diamond Princess ճամփորդանավի անձնակազմի շուրջ 500 անդամ, որը կորոնավիրուսի պատճառով արդեն երեք շաբաթ կարանտինի մեջ է Յոկոհամայի նավահանգստում, մնում է նավի վրա:
ԱՄՆ-ի սանիտարական իշխանությունները տարբեր տիպի մակերեսներ են վերլուծել կորոնավիրուսի պահպանվելու տեսակետից:
Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը հասկանալի է, սակայն, չի կարող դրական համարվել, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի վերլուծաբան Մաքս Մաչլերը՝ մեկնաբանելով կենտրոնի զեկույցը, որի համաձայն Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առավել ռազմականացված եւ աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Իսպանիայի դեղատներում բժշկական դիմակների պահանջարկն 8 հազար տոկոսով մեծացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով երկյուղների ֆոնին:
Մեքսիկայի իշխանությունները գրանցել են երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Հայաստանը հիմա ինքնուրույն է լուծում սահմանին տեղի ունեցող միջադեպերի հարցը, բայց կազմակերպությունը պատրաստ է դիտարկել հանրապետության դիմումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Եվրամիությունը մտադիր է այսուհետեւ էլ ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային, որը փախստականներ է ընդունում Սիրիայից:
Վրաստանում արգելել են բժշկական դիմակներով ծանրոցներ ուղարկել արտասահման:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ փետրվարի սկզբից Իդլիբում իրավիճակն անհամեմատ լարվել է, ինչը պայմանավորված է սիրիական կառավարական ուժերի կողմից շրջանի ազատագրման գործողությունների ակտիվացմամբ։
Միջազգային ավտոսալոնը, որը Ժնեւում պետք է անցկացվեր մարտի 5-ից մինչեւ 15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:
Նյու Դելիում քաղաքացիության մասին նոր օրենքի հակառակորդների եւ կողմնակիցների ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Այդ մասին հայտնել են Գուրու Թեգ Բահադուրի հիվանդանոցի բժիշկները։
Իտալացի իրավապահները 59 մարդ են ձերբակալել մաֆիայի գործունեությանը մասնակցելու մեղադրանքով, ինչպես հայտնել են կարաբինավորների կորպուսի ներկայացուցիչները, գործողությունն ուղղված էր այն խմբավորման դեմ, որը գործել է Սիցիլիայի Մեսինայի նահանգում։ Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիայի գործունեությանը մասնակցության, թմրանյութերի մաքսանենգության, բռնաշորթության, ապօրինի զենք կրելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ փետրվարի 25-ին Բաքվում տեղի ունեցած Էրդողան-Ալիև հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարություններն առ այն, որ Արցախի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև իրենց հարցն է, նոր դիրքորոշում չէ, Թուրքիան դա որդեգրել է դեռևս 90-ականներին, և այն ժամանակ էլ թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները այդ տրամաբանության մեջ էին։
Առնվազն 300 միգրանտ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքից ուղեւորվում է Հունաստանի հետ սահման, քանի որ թուրքական իշխանությունները կարգադրել են այլեւս չխոչընդոտել Եվրոպա փախստականների անցնելուն:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել է 34 մարդ:
Ադրբեջանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այ մասին հայտնել է երկրում գործող օպերատիվ շտաբը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը:
Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել, այն չեն տարածում:
Վրացի բժիշկներն ի հայտ են բերել երկրում նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը:
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում. փետրվարի 28-ին վարակման առաջին հաստատված դեպքերի մասին հայտնի է դարձել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում եւ Նոր Զելանդիայում: Երկրների թիվը, որտեղ գրանցել են նոր վիրուսը, գերազանցում է 50-ը։
Սեւծովյան նավատորմի (ՍՆ) «Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» երկու ֆրեգատները՝ «Կալիբր-ՆԿ» թեւավոր հրթիռներով, անցնում են Թուրքիայի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով Միջերկրական ծովի ուղղությամբ:
Սինգապուրի նախագահը, վարչապետը, կառավարության անդամները, ինչպես նաեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները չեն ստանա մեկ ամսվա աշխատավարձը, գոյացած միջոցները կօգտագործվեն հիվանդանոցների, տարբեր գերատեսչությունների այն աշխատակիցներին պարգեւավճարներ տալու համար, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ անմիջական պայքարով: