Բաժիններ՝

Ականջներում աղմուկը կարող է առողջական խնդիրների նշան լինել

Տարեց մարդկանց մոտ ականջներում քրոնիկ աղմուկը կարող է լինել ճանաչողական խանգարումների բարձր ռիսկի նշան։ Այս եզրակացությանն են հանգել Քինգ Խալիդ համալսարանի հետազոտողները, որոնք իրենց աշխատանքը հրապարակել են Brain Sciences ամսագրում։

Ուսումնասիրությանը մասնակցել են 60 տարեկանից բարձր 240 մարդիկ, որոնցից կեսը տառապել են ականջների աղմուկից։

Թեստերը ցույց են տվել, որ ականջներում աղմուկ ունեցող մարդիկ զգալիորեն ցածր արդյունքներ են ունեցել հիշողության և ճանաչողական գործառույթներում, քան նրանք, ովքեր չեն ունեցել այս ախտանիշը։

Գիտնականները նշել են, որ որքան ավելի երկար և ծանր է ականջների աղմուկը, այնքան ավելի բարձր է ճանաչողական խանգարումների հավանականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս