Թեհրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստել «5+1» ձեւաչափով, որտեղ կլինի ԱՄՆ-ը, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները:
Առնվազն 23 մարդ է զոհվել 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Ամբոն կղզու ափերի մոտ:
Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հայտարարել է, որը պատրաստ է բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնել եւս երեք տարի, չնայած հաջորդ տարի պաշտոնաթող լինելու վերաբերյալ ավելի վաղ հայտարարված որոշմանը:
Մոսկվան հուսով է, որ ժամանակի ընթացքում համապատասխան ու անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցության վերականգնման համար:
Եվրամիությունը սահմանափակիչ միջոցներ է կիրառել Վենեսուելայի անվտանգության ուժերի եւ հետախուզության յոթ աշխատակիցների նկատմամբ:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հողին կհանձնվի Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը:
Իսպանիայի կառավարությունը կբողոքարկի Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած բանաձեւերի նախագծերը, որոնք կապված են բանտարկված տարածաշրջանային քաղաքական գործիչների համաներման եւ ինքնավարությունից քաղաքացիական գվարդիայի դուրսբերման պահանջների հետ:
Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յրքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակում կայացած հանդիպումը կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը:
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտի արարողությունն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջեւ կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին:
Տեղեկացա Ժակ Շիրակի մահվան մասին։ Ափսոսանք ու տխրություն համակեց ինձ, քանի որ հենց այս մարդու հետ էր կապված ժամանակակից Հայաստանի պատմության ամենավառ էջերից մեկը։ Անմիջապես հիշեցի, թե ինչպես ես՝ քսանչորս տարեկան տղա, վարչապետ Քոչարյանի պատվիրակության կազմում առաջին անգամ տեսա նախագահ Շիրակին։ Այն ժամանակ մտածում էի՝ մի՞թե սա ինձ հետ է կատարվում։
ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկում է 2020 ֆինանսական տարում (սկսվում է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ18 հազար:
ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը։
Միջազգային հանրակցությունը պետք է ճնշում գործադրի Իրանի վրա, քանի որ նրա գործողություններն սպառնում են միջազգային տնտեսական եւ էներգետիկական կայունությանը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը ցանկանում է այլ երկրի կողմից իր համար օգնություն ապահովել առաջիկա նախընտրական արշավի ժամանակ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Փաշինյանին, փորձել է հերթական անգամ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել ու նշել, թե Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է:
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Սոլսբերի քաղաքում միեւնույն կայանում աշխատող հրշեջների յոթ կանայք երեխա են ունեցել մոտավորապես նույն ժամանակ:
Մինչեւ 2050 թվականն ավելի քան մեկ միլիարդ մարդ ամեն տարի կբախվի ցիկլոնների, հեղեղումների եւ բնական բնույթի այլ արտակարգ իրավիճակների՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալու պատճառով:
«Ասեմ, որ ռուսական կողմն անընդհատ կերպով հսկայական քաղաքական ավանս է տրամադրում: Առաջինը եղավ այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց 4 օր անց ռուսական կողմը շարունակեց ռազմատեխնիկական ոլորտի բանակցությունները»:
Թուրքիայում գերադասում են լռել թուրքական պետականության և մշակույթի կերտման գործում հայերի ունեցած դերակատարման մասին: Սակայն, այդ հայերից մեկի մասին թուրքերը չեն կարող չխոսել: Խոսքը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի, կամ ինչպես թուրքերն են անվանում նրան, Հակոբ Դիլաչարի մասին է:
Գրիզմանի՝ «Բարսելոնա» 120 միլիոն արժողությամբ տրանսֆերը հեշտությամբ կարող էր ձախողվել: Եվ խոսքն «Ատլետիկոյի» համառությունը չէր. կատալոնացիները պարզապես բավարար գումար չունեին: Նրանք դիմել են իսպանական բանկերին վարկեր ստանալու համար, բայց հիշել են 600 միլիոն եվրո պարտքը՝ «Կամ Նոուի» վերակառուցման համար, և հրաժարվել են:
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, ով մահացել է սեպտեմբերի 26-ին:
Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասիր Հիմմեթին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ առևտուր իրականացնելիս դոլար չի օգտագործում:
Չինաստանի ընկերություններն ամերիկյան կողմի հետ կնքել են Միացյալ Նահանգներից խոզի մսի եւ սոյայի խոշոր մատակարարումների համաձայնագրեր՝ առանց համապատասխան արտադրանքի բարձրացված մաքսերով հարկման:
Թուրքիայի արևելյան Քահրամանմարաշ Դուլքադիրօղլուի շրջանում թուրք հնագետը «օրինական ճանապարհով» գանձ է որոնում նախկինում հայերին պատկանող բնակելի տարածքում:
«Կարծում եմ, որ բեռնատարի վարորդները պետք է վճարեն նշանակված տուգանքները, բայց խնդիրը նաև մերոնցից է գալիս, չեն տիրապետում, չեն կարդում, չեն հետևում, ուշադրություն չեն դարձնում: Հաճախ արտահանողներն ապրանքներն իրենք չեն առաքում, շատ քչերն ունեն սեփական մեքենաներ, մեծ մասը դիմում է այլ տրանսպորտային ընկերությունների, նույնիսկ անհատների, որոնք ունեն ԱՁ-ով կամ այլ մեխանիզմով մեքենա, որով արտահանում են»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ չեղարկել է իր այցը Ռոդեզ քաղաք:
«Ես կցանկանայի, որպեսզի վարչապետը վերջապես հստակեցներ՝ արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների կողմ, թե՞ այդուհանդերձ «Արցախը Հայաստան է, և վերջ»»:
Ժակ Շիրակը վճռել է ազգի ճակատագիրը, նրա հեռանալը կորուստ է բազմաթիվ սերունդների համար:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որը վախճանվել է սեպտեմբերի 26-ին, քաղաքական առյուծ էր:
Կյանքի 87-րդ տարում վախճանված՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն իրենով մարմնավորում էր Ֆրանսիայի ոգին: