Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մերժել են Ռումինիայի եւ Հունգարիայի թեկնածուներ Ռովանա Պլումբին եւ Լասլո Տրոչանին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմի պաշտոններում՝ «շահերի բախման» պատճառով:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուղերձ է ստացել Սաուդյան Արաբիայից, որը հանձնվել է երրորդ երկրի միջոցով:
Իրանն ավելի լուրջ բանակցությունների է պատրաստ Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնության շուրջ, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես եկավ Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Սեպտեմբերի 30-ի կեսօրին Սիրիան եւ Իրաքը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բացել են Ալ-Բուքեմալ/Ալ-Քայիմ» սահմանային անցակետը:
Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության:
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան:
ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի առթիվ հոկտեմբերի 1-ին կայանալիք հանդիսությունները Հոնկոնգում կանցնեն համեստ:
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։
Վրաստանի պատգամավորների պատվիրակությունը չի մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման հանդիսավոր միջոցառումներին՝ կապված այդ կազմակերպությունում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման հետ:
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չկա նման բան, չի համապատասխանում իրականությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ռուսական գազը Հայաստանի համար թանկանալու է 30 տոկոսով:
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչեւ շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել՝ հետաձգելու Եվրամիությունից երկրի դուրս գալու ամսաթիվը:
Թուրքիան պատրաստվում է սեփական արտադրության ռազմական ինքնաթիռներ ունենալ: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրքական «Ազգային նավ» նախագծի շրջանակներում արտադրված «TCG Kınalıada» անունով հակասուզանավային կորվետի (ռազմանավ) շահագործման հանձնելու արարողության ժամանակ:
Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին. հուղարկավորության արարողությանը մասնակցում են աշխարհի մոտ 80 երկրների ղեկավարներ:
Հնդկաստանի IndiGo մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել էր Գոա – Դելի երթուղով, հարկադրված է եղել շտապ վերադառնալ արտաթիռի կետ շարժիչի բռնկումից հետո:
ԱՄՆ-ի բնակիչների 55 տոկոսը հավանություն է տալիս դեմոկրատների կողմից նախաձեռնված հետաքննությանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին վկայում են CBS News-ի անցկացրած հարցման տվյալները:
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի (ՉԿԿ ԿԿ) գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը սեպտեմբերի 30-ին հարգանքի տուրք է մատուցել չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունին (1893 – 1976) եւ հեղափոխական ու ազգային ազատագրական պայքարի հերոսներին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստանում է հայրենիք վերադառնալ առաջիկա ամիսներին՝ մինչեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները:
Հնդկաստանում վերջին չորս օրվա ընթացքում առնվազն 127 մարդ է զոհվել հյուսիսային նահանգներում մոլեգնող մուսոնային տեղատարափներից առաջացրած հեղեղումների ու սողանքների հետեւանքով:
Համաշխարհային հանրակցությունը պետք է վճռական քայլերի դիմի Իրանին զսպելու եւ հետագա էսկալացում թույլ չտալու համար, որի հետեւանքը կարող է դառնալ նավթի գների աննախադեպ աճը:
Ամերիկյան հետախուզության աշխատակիցը, որը գանգատ է գրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի պատճառով, գտնվում է դաշնային պաշտպանության ներքո:
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել է հանգստյան օրերին:
Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ ԱԺԿ-ն հավաքել է քվեների 38,4 տոկոսը (73 պատգամավորական մանդատ), Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԱՍԴԿ) զբաղեցնում է երկրորդ տեղը՝ քվեների 21,5 տոկոս արդյունքով (41 պատգամավորական մանդատ):
Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ասում է չեմ գալիս, որովհետև Պուտինն է գալիս: Անկեղծ չի ասում: Չի գալիս, քանի որ հայտնվել է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով ինպիչմենտ է սկվսել Թրամփի դեմ»:
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն այսօր ներկա չի լինելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին պաշտոնական արարողությանը։ Ժակ Շիրակի ընտանիքն ու հարազատները նշել են, որ չեն ցանկանում, որպեսզի Լը Պենը մասնակցի արարողությանը:
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հանրությանն է ներկայացրել Starship տիեզերանավի նախատիպը, որը կարող է մարդկանց և բեռներ տեղափոխել Լուսին կամ Մարս:
«Կարծում եմ՝ մենք բոլորս ականատես ենք, որ կարգավորման հեռանկարներ չկան ներկայումս, բանակցային գործընթացը տեղում դոփում է, բուն բանակցությունների մասին ոչինչ հայտնի չէ՝ կա՞ն նման բանակցություններ, թե՞ ոչ»:
Հարցին՝ արդյո՞ք 2018թ. հայտնի քաղաքական իրադարձություններից հետո եղան բելգիահայեր, ովքեր ցանկացան վերադառնալ հայրենիք, նա պատասխանեց. «Ես չեմ ճանաչում նման հայերի, խոսվում է միշտ դրա մասին, բայց հենց այդ դեպքերից հետո հետ գնացողներ ես չեմ ճանաչում ու չեմ լսել»:
ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Պոլսի հայոց պատրիարքի թեկնածուների հարցում որոշ սահմանափակումներ մտցնելու համար:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական բանակցությունները պետք է վերսկսվեն հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: