Բաժիններ՝

Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական (Արեւելյան) ծովի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) Տոտորի քաղաքից 205 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-սայանյան մասնաճյուղը: Ալթայա-սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով, Երեւանի ժամանակով հունվարի 28-ին ժամը 04:38-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնն ունեցել է հյուսիսային լայնության 37,35 աստիճան եւ արեւելյան երկայնության 134.27 աստիճան կոորդինատները:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում է որպես «ավերիչ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս