Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. CNN
Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 26-ի երեկոյան դրությամբ պատվաստում են ստացել նոր կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուր:
Ըստ նրանց տեղեկությունների՝ պատվաստվածների մեծ մասը վարչակազմի այն աշխատակիցների թվից են, որոք իրենց պարտականությունները կատարում են անմիջականորեն Սպիտակ տան տարածքում:
Հենց նրանց է իրավունք տրվում, նշում է հեռուստաընկերությունը, առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու:
Ըստ րում նաեւ արդեն սկսվել է վարչակազմի այն աշխատակիցների պատվաստումը, որոնք աշխատում են հեռավար ռեժիմով:
CNN-ի աղբյուրները նշում են, որ առաջիկա շաբաթներին, ինչպես սպասվում է, պատվաստանյութ կստանան Սպիտակ տան բոլոր աշխատակիցները: ԱՄՆ-ի նախագահն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջն դեղաչափն ստացել է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, իսկ երկրորդն՝ ընթացիկ տարվա հունվարի 11-ին: Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:
Պատրաստուկի երկրորդ դեղաչափը նրան ներարկվել է հունվարի 26-ին:
Պարենի եւ դեղորայքի որակի հարցերի վարչությունը դեկտեմբերին հավանություն է տվել COVID-19-ի դեմ պատվաստանյութին, որը մշակել են Pfizer եւ BioNTech ընկերությունները: Նաեւ հավաստագրվել է այն պատվաստանյութը, որը թողարկում է Moderna ընկերությունը: Պատրաստուկներն արդեն տարածում են բնակչության շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: