Բաժիններ՝

Երկրագնդի բնակչության ավելի քան 60 տոկոսը կլիմայի փոփոխությունն «արտակարգ իրավիճակ» է համարում

Մոլորակի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդկության համար եւ իսկական «արտակարգ իրավիճակ» են: Այդ մասին են վկայում այն հետազոտության՝ հունվարի 27-ին հրապարակված տվյալները, ոը կատարել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնագետներն Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետ համագործակցությամբ։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետազոտությունը հասարակական կարծիքի՝ պատմության մեջ խոշորագույն հարցումն է համաշխարհային գործըթացների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին: Դրան մասնակցել է շուրջ 1,2 միլիոն մարդ, որոնք ապրում են 50 տարբեր երկրներում: Ըստ որում նշված է, որ հետազոտության շրջանակներում շարժական խաղերի միջոցով կատարվել է հատուկ հարցում մնչեւ 18 տարեկան պատանիների շրջանում: Հարցման մասնակիցներին տրվել է հարց այն մասին, թե կլիմայի փոփոխությունը գլոբալ արտակարգ իրավիճակ է արդյոք եւ նրանք հավանություն են տալիս արդյոք կլիմայական քաղաքականության 18 հանգուցային ուղղություններին վեց տարբեր բնագավառներում, ներառյալ տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, արտադրությունը եւ սննդամթերքի սպառումը, շրջակա միջավայրը եւ մարդու անվտանգության ապահովումը:

Արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 64 տոկոսը կլիմայի փոփոխությունը համարում է արտակարգ իրավիճակ, նույնիսկ չնայած կորոնավիրուսի շարունակվող համավարակին: Հաճախ նրանք հանդես են եկել պետությունների կլիմայական քաղաքականության ընդլայնման օգտին:

Օրինակ՝ արտանետումների ամենաբարձր մակարդակներով 10 հետազոտվող երկրներից ութում, արտանետումներ, որոնք բաժին են ընկնում էներգետիկական հատվածին, հարցվածների մեծ մասն արտահայտվել է էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման պաշտպանությամբ: Առավել ուրբանացված 10 պետություններից ինը հանդես է եկել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, այդ թվում էլեկտրամոբիլների, ավտոբուսների եւ հեծանիվների ակտիվ օգտագործման օգտին:

«Հարցախույզի արդյունքները պարզորոշ ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխման դեմ պայքարի շտապ միջոցները մարդկանց լայն պաշտպանությունն են գտնում ամողջ աշխարհում, անկախ ազգությունից, տարիքից, սեռից եւ կրթության մակարդակից»,- նշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ախիմ Շտայները:

Ըստ որում նա հավելել է, որ հետազոտության մեջ նշված են պետությունների քաղաքականության հիմնական ուղղությունները կլիմայական փոփոխությունների հետ կապված գլոբալ հիմնախնդիրների լուծման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս