Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հունվարի 27-ին պաշտպանության շտաբների պետերի նստաշրջանում Ռազմական կոմիտեի նիստում դաշինքի մասնակից երկրներին կոչ է արել ավելացնելու պաշտպանության ծախսերը, ներդրումներ կատարելու արդի հնարավորությունների բնագավառում եւ բարձրացնելու զինված ուժերի պատրաստականությունը համաշխարհային սպառնալիքների դեմ պայքարի համար, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործելակերպը, ահաբեկչությունը եւ Չինաստանի վերելքը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Ստոլտենբերգն ընդգծել է, որք դաշինքը պետք է պատրաստ լինի հաղթահարելու ցանկացած սպառնալիք, որը ծագում է ավելի անկանխատեսելի եւ մրցակցային աշխարհի պայմաններում: «Մեր ժողովրդավարությանը, մեր արժեքներին եւ կանոնների վրա հիմնված աշխարհակարգին մարտահրավեր է նետված: Ուստի մենք պետք է պատրաստվեք ցանկացած սպառնալիքների, որոնք կարող է բրել ապագան»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: