Բաժիններ՝

Սադիր Ժապարովն ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը

Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել է Ղրղզստանի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Պաշտոնակալության արարողությանը նա երդում է տվել, խոստանալով աշխատել հանուն ժողովրդի բարօրության, որից հետո համբուրել է երկրի դրոշը: Հանրապետության Կենտրոնական ընտրական կոմիտեի ղեկավար Նուրժան Շայլդաբեկովան Ժապարովին է հանձնել պետական խորհրդանիշերը՝ կրծքանշանը եւ նախագահական դրոշակը: Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններն անցկացվել են հունվարի 10-ին: Մասնակցությունը բարձր չի եղել. տեղամասեր են եկել ընտրողների ընդհանուր թվի 40 տոկոսից պակաս մասը:

Նրանց 79,2 տոկոսը քվեարկել է Ժապարովի օգտին: 6,7 տոկոս ձայներով երկրորդ տեղն ստացել է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Ադահան Մադումարովը: Այդ նույն օրը տեղի է ունեցել կառավարման ձեւի որոշման շուրջ հանրաքվե: Նախագահի ինստիտուտի ուժեղացման օգտին քվեարկել էավելի քան 1,1 մլն քաղաքացի, խորհրդարականական հանրապետության օգտին՝ 152 հազար քաղաքացի կամ 11 տոկոսից պակաս մասը, եւս 62 հազարը (4,5 տոկոս) հանդես է եկել կառավարման բոլոր ձեւերի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս