Բժիշկը նախազգուշացրել է պատվաստումից հրաժարվելու դեպքում համաշխարհային կոլլապսի մասին

Աշխարհը պետք է համախմբվի համավարակի դեմ պայքարում, մոռանալով տարաձայնությունների մասին, որովհետեւ նույնիսկ եթե մի քանի պետություններ հրաժարվեն պատվաստումից, դա կսպառնա համաշխարհային կոլլապսով:

Այդ կարծիքը հայտնել է Պետդումայի առողջապահության կոմիտեի անդամ Բորիս Մենդելեւիչը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, հայտարարել է, որ մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհասանելիությունը կարող է դառնալ ընդհանուր համաշխարհային սպառնալիք: «Եթե պատվաստումից՝ որպես COVID-19-ի տարածման դեմ պայքարի մեթոդ, հրաժարվեն նույնիսկ մի քանի պետություններ, ապա կարող է համաշխարհային կոլլապս, լոքդաուն պատահել, որի հետեւանքները շատ դժվար է պատկերացնել:

Ուստի կարծում եմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք եւ աշխատենք մեկ մեծ թիմով, մոռանալով տարաձայնությունների մասին, եւ միավորվենք համավարակի դեմ պայքարում»,-Մենդելեւիչն ասել է ՌԻԱ Նովոստիին: Նա նշել է, որ նոր կորոնավիրուսային վարակի հետ կապված իրադրությունը ցույց է տվել, թե որքան փխրուն կարող են լինել կյանքի կայունությունն ու սովորական կենսակերպը: «Այդ առումով պատվաստանյութն այսօրվա դրությամբ միակ գործիքն է, որը ժամանակի հետ թույլ կտա հաղորդակցվել առանց սահմանափակումների՝ չվախենալով առողջության ու կյանքի համար: Այո, մեր երկրում պատվաստումը կամավոր է, եւ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում պատվաստում ստանալ, թե՝ ոչ: Սակայն որպես բժիշկ ես միայն կողմ եմ պատվաստմանը եւ ինքս արդեն պատվաստվել եմ»,-հավելել է խորհրդարանականը:

Տեսանյութեր

Լրահոս