Փարիզում 9 մարդ է ձերբակալվել ուկրաինացի դեռահասին ծեծելու պատճառով
Փարիզի ոստիկանությունն ինը անչափահասների է ձերբակալել Փարիզում 15-ամյա ուկրաինացի դեռահաս Յուրիի վրա հարձակման հետաքննության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Point հանդեսը՝ վկայակոչելով դատախազությանը: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 15-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ օկրուգում:
Դեռահասը եղել է հասակակիցների ընկերակցությամբ, երբ նրանց վրա հարձակվել է զարկիչներով զինված խումբը, որոնք տարիքով նրանցից մեծ էին: Դպրոցականներին հաջողվել է փախչել, իսկ Յուրին սայթաքել է, հարձակվողները նրան ծեծել են: Ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտնված տեսախցիկների գրանցումներից երեւում է, որ հարձակմանը մասնակցել է շուրջ տասը հոգի: Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին հայտարարել է, որ 15-ամյա դեռահասի վրա հարձակումն անպատիժ չի մնա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է գտնել եւ պատժել այն մարդկանց, որոնք հարձակվել են ուկրաինացի դեռահասի վրա: Հրատարակության տվյալներով՝ անչափահասները ձերբակալվել են հունվարի 28-ի առավոտյան Վանվ քաղաքում՝ Փարիզի արվարձանում: Նրանք գտնվում են հսկողության ներքո՝ սպանության փորձի եւ հանցավոր դավադրության մեջ մեղադրանքներով՝ հանցագործություն կատարելու նպատակով, ինչպես նաեւ գողության մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ բռնության կիրառմամբ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման հետեւանքով դեռահասն ստացել է գլխի վնասվածքներ, ձեռքերի եւ կողոսկրերի կոտրվածքներ: Մեկ շաբաթ Յուրին գտնվել է արհեստական կոմայի մեջ: Դատախազությունը հետաքննություն սկսել «սպանության փորձ» հոդվածով: Անցած շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, երիտասարդն սկսել է գիտակցության գալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: