Բաժիններ՝

Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահին

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ եւ այն զետեղել է Instagram-ի իր էջում։

Մեկ օրում այն հավաքել է գրեթե հինգ հարյուր հազար «լայք» եւ ավելի քան չորս հազար մեկնաբանություն:

Դերասանը, որը վաղուց է զբաղվում բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին հորդորել է դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը ետ քաշել «անդունդի եզրից», որտեղ նա հայտնվել է:

«Դուք կարող եք այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի զուտ էներգիա: Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները եւ զուգահեռաբար կվերացնի տնտեսական եւ ռասայական անհավասարությունը»,-վստահ է դի Կապրիոն:

Նա նաեւ հավանություն է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս