Բաժիններ՝

Իսրայելի բանակը հոլոքոստ վերապրածներին տաք իրերի հավաքածուներ է բաժանել

Իսրայելի զինծառայողները հոլոքոստ վերապրած Երուսաղեմի բնակիչներին բաժանել են գեներատորների, ծածկոցների եւ տաք իրերի հավաքածուներ։

«Մեզ կանչել են Երուսաղեմ՝ մունիցիպալիտետին օգնելու համար: Մեր առաքելություններից մեկը եղել է հոլոքոստ վերապրած տարեց մարդկանց օգնելը: Մենք օգնել ենք տաք իրեր բաժանել: Դա շատ հուզիչ էր»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է Թիկունքի ծառայության մայոր Պավել Բելովը:

Նա նշել է, որ «այժմ, երբ Երուսաղեմում եղանակը կտրուկ ցրտել է, դա եւս ինչ-որ կապ է նման մարդկանց հետ. տաք իրերն օգնում են, բայց դա խորհրդանշան է, որ նրանց մասին չեն մոռանում»: «Ես կարծում եմ, որ նրանց համար դա կարեւոր հանդիպում էր: Տարեցներն արդեն վաղուց կարանտինի մեջ են, եւ ահա նրանք կարողացան տեսնել համազգեստով մարդկանց: Ես իմ տատիկից գիտեմ, որը նույնպես վերապրել է հոլոքոստը, թե ինչ բան է նրա համար իսրայելական բանակի զինվոր տեսնելը: Ես կարծում եմ, որ նրանց կջերմացնեն ոչ միայն իրերը, որոնք մենք բերել ենք, այլ նաեւ զինվորին տեսնելու հնարավորությունը: Նրանց ժպիտները, ջերմությամբ լի աչքերը…Մեզ համար դա մեծ պատիվ էր»,-հավելել է մայորը:

«Հոլոքոստը վերապրած այս տարեց մարդկանց շնորհիվ է, որ կա մեր պետությունը, ուժեղ բանակը»,-ասել է Բելովը: «Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշում են հունվարի 27-ին: 1945 թվականին այդ օրը Կարմիր բանակը ազատագրեց «Աուշվից» (Օսվենցիմ) մահվան ճամբարը: «Աուշվից-Բիրկնաուն» եղել է ոչնչացման խոշորագույն նացիստական ճամբարը, ուստի դարձել է Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշերից մեկը: Շուրջ 1,4 մլն մարդ , որոնցից 1,1 միլիոնը՝ հրեաներ, Աուշվիցում զոհվել են 1941-1945 թվականներին: 1947 թվականին նախկին համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան: 1979 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս