Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 742-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 742-ով: Մահացել է 12 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 255 564 դեպք։
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաները լքել է 1 081 մարդ, համավարկի սկզբից ի վեր ապաքինվել է 245 527 հիվանդ: Մահացել է 3 108-ը:
Մեկ օրում արվել է 18 007 թեստ, այդ թվում ՝10 627 հակագենի եւ 7 380 պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ:
Այժմ կարանտինում է գտնվում 497 մարդ, ստացիոնարներում՝ 2 842, քովիդ-հյուրանոցներում՝ 347 հոգի: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: