Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Կոուվենին այն կարծիքին է, որ Լոնդոնին անհրաժեշտ է ավելի լուրջ առաջարկներ ներկայացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ մաքսային ռեժիմի վերաբերյալ:
Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ակցիաների մասնակիցներին ցրում է չմաքրվող կապույտ ներկ պարունակող ջրով:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում Հայաստանը կարող է լրջագույն դերակատարում ունենալ: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շուտափույթ պատասխանի Իրանից եկող դրական ազդակներին, ինչը չի անում:
Թուրքիայի զինված ուժերում ծառայող 70 զինվորականի նկատմամբ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ կապի կասկածանքով ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հոնկոնգի Օրենսդիր ժողովի քարտուղարությունը հայտարարել է անձնակազմի անհապաղ տարհանման մասին քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք արդեն վերաճել են ոստիկանության հետ ցուցարարների բախումների։
Քիչ առաջ Երևանի նախագահական նստավայրում մեկնարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ: ԵԱՏՄ խորհրդի նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրանում դատարանը Հասան Ֆերեյդունին՝ երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի եղբորը, հինգ տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի համար:
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կարգադրել է արձակել երկրի Կոնգրեսը, բայց օրենսդիրները հրաժարվել են ցրվել եւ ի պատասխան որոշում են ընդունել նրան 12 ամիս ժամկետով հեռացնել իշխանությունից:
Հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է դուրս եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոչ անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ «իշխանությունը վերադարձնել ժողովրդին»:
Անցած օրվա ընթացքում Լեհաստանում մեկ մարդ է մահացել, եւս 18-ը վերքեր են ստացել անբարենպաստ եղանակի պատճառով:
«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է մոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու վերաբերյալ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արած հայտարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը խոստացել է պահպանել երկրի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի եւ Մակաոյի բարձր աստիճանի ինքնավարությունը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում:
Թայվանի Իլան գավառում կամուրջ է փլվել, երբ այնտեղով բենզինի ցիստեռն էր անցնում, կան բազմաթիվ տուժածներ, ինչի մասին հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն:
Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ կանգնեցնել չին ազգի զարգացումը:
Չինաստանը հոկտեմբերի 1-ին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ Պեկինում կայացած զորահանդեսում առաջին անգամ ներկայացրել է DF-41 միջմայրցամաքային նորագույն բալիստիկ հրթիռը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։
Թաիլանդի մայրաքաղաքում փոշու միկրոմասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը կրկին խիստ գերազանցել է նորման:
PetroChina չինական էներգահսկան՝ նավթի-գազի CNPC ազգային կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել երկրի հյուսիս-արեւմուտքի Օրդոսի ավազանում, որի պաշարները գնահատվում են 1 միլիարդ տոննա:
CBS հեռուստաալիքը հրապարակել է Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերության գործարանների վրա կենտրոնացված հարվածի տեսանյութը:
«Ես կարծում եմ, որ իրանական գազի հարցը ևս պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Մեծ Բրիտանիան մշտապես պատերազմի վիճակում է գտնվում Ռուսաստանի եւ այլ պետությունների տարածքից կիբեռգրոհների պատճառով:
«Ներկայումս մշակվում են ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման տեխնիկական մանրամասները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով վաղը Երևանում Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպմանը և ՌԴ նախագահի երևանյան օրակարգին:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,4 հազար մարդ է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից:
Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի ատենապետին և անդամներին։
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մերժել են Ռումինիայի եւ Հունգարիայի թեկնածուներ Ռովանա Պլումբին եւ Լասլո Տրոչանին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմի պաշտոններում՝ «շահերի բախման» պատճառով: