Բաժիններ՝

Մայնի Ֆրանկֆուրտում անհայտ անձը դանակահարել է մի քանի մարդու

Անհայտ տղամարդը մի քանի մադրու է դանակահարել Մայնի Ֆրանկֆուրտում (Հեսենի Դաշնային Երկրամաս): Ինչպես Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը, հարձակվողը ձերբակալված է, բնակչության համար սպառնալիք չկա։

«Հաղորդումներ են ստացվել այն մարդու մասին, որը վիրավորել է մի քանի անցորդների»,- ասված է հաղորդագրության մեջ: «Հանգամանքները պարզվում են»,- հայտնել են իրավապահ մարցմիններում: Տուժածները հոսպիտալացվել են:

Frankfurter Allgemeine Zeitung թերթն իր կողմից ճշտում է, որ ձերբակալվածը եղել է թմրանյութերի ներգործության ներքո:

Հարձակումը տեղի է ունեցել կենտրոնական կայարանի մոտ, այդ թաղամասը հայտնի է անբարենպաստ քրեածին իրավիճակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս