Բաժիններ՝

ԱՄՆ-ի բանակում կանանց կթույլատրեն ներկել շրթունքները. Hill

ԱՄՆ-ի ցամաքային զորքերը փոփոխություններ կմտցնեն ծառայողների արտաքին տեսքի պահանջների մեջ. այժմ ամերիկյան բանակում կանանց կթույլատրեն մազերը պոչանման հավաքել, մազերը շատ կարճ կտրել, ականջօղ կրել, ինչպես նաեւ ներկել շրթունքները եւ լաքապատել եղունգները: Այդ մասին գրում է Hill թերթը:

Փոփոխությունները հիմնված են տարբեր հանձնաժողովների հանձնարարականներով, որոնք բաղկացած են հիմնականում կին զինծառայողներից, հաղորդում է թերթը:

«Սա այն եղանակներից մեկն է, որոնցով մենք աշխատում ենք մեր զինվորների, մեր զորքերի կյանքը բարելավելու համար, մարդկանց դնելով առաջին տեղում, հասկանալով նրանց խնդիրները, միջոցներ ձեռնարկելով, երբ դա անհրաժեշտ է, եւ աջակցելով նրանց պատրաստության բարձր աստիճանին:

Հավասարությունը, ներառականությունը եւ բազմազանությունը շատ կարեւոր են բանակի պատրաստության համար, որովհետեւ մենք զինվորներ ունենք հասարակության տարբեր խավերից… եւ մենք պետք է ներկայացնենք նրանց, ուստի մեր բանակային քաղաքականությունը պետք է նպաստի հավասարությանը եւ ներառականությանը»,-թերթը մեջբերում է գեներալ-լեյտենանտ Հերի Բրիթոյի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս