Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold & Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռների և կործանիչների վաճառքի հարցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 25-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2021» անվամբ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գազայի հատվածում գազի հանքավայրը զարգացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի նավթի նախարարությունը։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցած օրն ավելացել է 14 199-ով եւ հասել 11 005 850-ի:
Գրեթե 3 մլն իսրայելացիներ արդեն ստացել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները երկրում պատվաստման արշավն սկսելուց ի վեր:
«Առաջին հերթին՝ դա այն իրականությունն է, որ ունենք այդքան զոհ, երկրորդը, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: Սփյուռքում բոլորը դա ընդունում են՝ որպես մեր պատմական հայրենիքի մի մասը, և դա առաջին պատճառն է, որ կան բացասական տրամադրություններ: Չէի ասի, թե արտաքին կամ ներքին քաղաքականությունից շատ վրդովված հայրենակիցներ ունենք, որովհետև այդքան խորացված չեն հետևում դրան: Բացի դրանից, հեղափոխությունից սկսած մինչ օրս ամեն ինչ արվեց, որ քաղաքականացվեն սփյուռքյան կառույցները, ինչը շատ սխալ էր իմ կարծիքով: Տեսեք՝ ինքս էլ՝ որպես Սփյուռքի կառույցի ներկայացուցիչ, ակտիվ ներգրավված եմ եղել, ես էլ եմ աջակցել հեղափոխությանը, ես դա չեմ թաքցնում, բայց դրանից հետո մենք շատ սկսեցինք տարվել քաղաքական ինտրիգներով, Հայաստանի ներքաղաքական հարցերով՝ մոռանալով ամենակարևոր հարցերի մասին՝ անվտանգություն, Հայաստանի տնտեսություն, կրթություն»:
Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից նոր զենքերի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերում:
Լեհաստանը կորոնավիրուսի բացասական թեստը կպահանջի երկիր մուտք գործելիս:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է կիրառել կորոնավիրուսի սահմանափակումները վերացնող երեք փուլով ծրագիր:
Իսպանիան այն կարծիքին է, որ, չնայած ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատացմանը, անհրաժեշտ է այնպիսի ընդհանուր թեմաներ գտնել համագործակցության համար, ինչպիսիք են՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը եւ Իրանի հետ համաձայնությունը:
Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները:
«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:
Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Վենեսուելայի իշխանությունների դեմ՝ սեւ ցուցակում ներառելով 19 ֆիզիկական անձանց:
Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանելու նրանց նկատմամբ. ովքեր, Միության կարծքով՝ պատասխանատվություն են կրում Մյանմայում հեղաշրջման համար:
Փետրվարի 22-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել է երկրի արեւելքում զինված հարձակման հետեւանքով:
«Եթե 100 կոնգրեսականներ այս կամ այն հարցով դիմում են վարչակազմին, բնականաբար, դա ուշադրության է արժանանում վարչակազմի և անձամբ նախագահի կողմից՝ մանավանդ, եթե խոսքն այնպիսի նախագահի մասին է, ով քաջատեղյակ է հայկական խնդիրներից, հայ համայնքի առաջնահերթություններից, հայ-ամերիկյան հարաբերություններից, ընդհանրապես, ամերիկյան քաղաքականությունից մեր տարածաշրջանում: Այնպես որ, այս առումով, բնականաբար, ողջունելի նախագիծ է և, բնականաբար, իր քաղաքական ազդեցությունն ունենալու է»:
Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել են Արաքս գետի վրա կառուցվող «Ղըզ Ղալասի» և «Խուդաֆերին» հիդրոէլեկտրակայանների շինարարության աշխատանքների շարունակումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնել է ԱՇԿ-ի նախագահի խորհրդական Զիյա Գունայդընը։
Եվրամիությունը պետք է ուղիներ որոնի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար, չնայած Ալեքսեյ Նավալնիի շուրջն ստեղծված իրադրությանը:
Առնվազն յոթ մարդ է ձերբակալվել Իսպանիայի Բարսելոն քաղաքում, որտեղ վեցերորդ օրն անընդմեջ տեղի են ունենում ձախ արմատականների կողմից կազմակերպված անկարգություններ, որոնք կապված են ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության հետ։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային ուղու պաշտպանության ապահովմանը բանակի ներգրավվածության մասին հարցին:
ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինելու միջուկային գործարքի շուրջը համաձայնագրի մասնակիցների բանակացություններին, մինչեւ չչեղակի Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Անկարայում:
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ իրականում բոլոր հարցերը՝ կապված «Կարմիր խաչի» գրաֆիկի և աջակցության վերաբերյալ՝ քննարկվում են հենց կողմերի հետ։
ԱՄՆ-ը վերջին մի քանի տարվա ընթացքում փաստորեն դադարեցրել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ: