Կատալոնիայի անկախության կողմնակիցների շարասյուները տարբեր քաղաքներից ուղեւորվում են Բարսելոնա, որպեսզի հոկտեմբերի 18-ին հասնեն այնտեղ եւ մասնակցեն համընդհանուր գործադուլին, որը կազմակերպվել է կատալոնցի քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռներից հետո՝ 2017 թվականի անկախութան հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի հնգամյա պատժաժամկետը:
Արեւմուտքը եւ Ֆրանսիան Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար պետք է բանակցություններ սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հարկադրված էր ընդհատել տարեկան ուղերձն օրենսդիր ժողովին այն բանի պատճառով, որ ընդդիմադիր խմբակցություններն սկսել են գոռգոռալ եւ ընդհատել նրան:
Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ: Թուրքիան հստակ ձևակերպված օրակարգ և ծրագիր ունի, թե ուր է գնում և ինչի է գնում: Այս դեպքում Թուրքիայի տեսլականը պայմանավորված է այն քարտեզով, որն իշխող վերնախավը պահում է իր համար որպես «իդեա ֆիքս»:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման, խարդախության եւ փողերի լվացման մեջ:
Բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը:
ԱՄՆ-ը կիբեռտարածությունում գաղտնի գործողություն է իրականացրել Իրանի դեմ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Թեհրանը:
ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են գալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի օգտին: Այս մասին նրանք հայտարարել են երեկ՝ Օհայոյի նահանգում կայացած համազգային հեռուստաբանավեճում, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:
Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը:
Վաշինգտոնը պետք է Թուրքիայի ղեկավարությանը հասկանալ տա, որ նրան հարկ կլինի վճարել Սիրիայում ռազմական գործողության համար: Այո մասին երեկ հայտարարել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոժեֆ Բայդենը Օհայոյում դեմոկրատների ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել է: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Extinction Rebellion («Բնաջնջվողների ապստամբություն») շարժման էկոակտիվիստները Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակից հեռացել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրանց արգելել է բողոքի ակցիաներ անցկացնել, տեղեկացնում է BBC-ին:
Բեռլինի իշխանությունները որոշել են ամրացնել եւ ուժեղացնել 18 տուրիստական օբյեկտների պահպանությունը ի դեպս հնարավոր ահաբեկչական գործողությունների:
«Մոսկվան Հայաստանի մեջքի ետևում Ղարաբաղյան «քարտը երբեք չի խաղարկել»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին և ԼՂ հակամարտությանը:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նախ հատկանշական համարեց այն, որ Սիրիայի իրավիճակի ֆոնին Էրդողանը և Չավուշօղլուն միասին այցելում են Բաքու և առանձին հանդիպումներ են ունեցել՝ Էրդողան-Ալիև, Չավուշօղլու-Մամեդյարով:
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:
Սիրիայի հյուսիս-արեւելքում 83 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, որոնք փախել են մարտերից, պարենային օգնություն են ստացել ՄԱԿ-ից:
Ռուս քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ կարծիքները, թե սիրիական զարգացումները կարող են հետևանքներ ունենալ ԼՂ հակամարտության գոտում՝ ընդդեմ հայկական շահերի, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական, ռուս-թուրքական ջերմացումն այս ֆոնին, շահարկումներ են:
Իսպանիայի կառավարությունը կմերժի ռազմական տեխնիկայի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը, որը կարող է օգտագործվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին կոնսուլտացիաներ կանցկացնի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության շուրջ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովում ունեցած ելույթում խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, ինչի կապակցությամբ Եվրամիությանը հարկավոր կլինի էլ ավելի մրցունակ դառնալ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող, «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի հետ հարաբերություններում ամենանշանակալին համարում է տնտեսության ոլորտը, որում զգալի առաջընթաց է նկատում:
Սիրիայի համատեքստում առկա տարաձայնությունները հարկավոր է կարգավորել բանակցությունների ճանապարհով: