
Չինաստանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին

ԱՄՆ-ը վերջին մի քանի տարվա ընթացքում փաստորեն դադարեցրել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Վան Ին:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ը գործնականում դադարեցրել է երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով երկխոսությունը, ինչը դարձել է ամերիկա-չինական հարաբերությունների վատացման կարեւոր պատճառներից մեկը… Չինաստանի դռները միշտ բաց են երկխոսություն վարելու համար, մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ ազնվորեն եւ անկեղծորեն հաղորդակցվել ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ երկխոսություն վարել խնդիրները լուծելու համար»,-հայտարարել է Վան Ին՝ հանդես գալով Պեկինում կազմակերպված «Լանտին» համաժողովի բացմանը: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն ունեն տարբեր սոցիալական համակարգեր, պատմություն եւ մշակույթ, երկու երկրների միջեւ հակասությունների եւ տարաձայնությունների առկայությունը բնական է, բայց նրանց համար գլխավորը փոխըմբռնման ամրապնդումն է երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե թույլ տալ տարբերություններով որոշելու երկու երկրների միջեւ հարաբերությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: