ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակը հրապարակել է CNN-ը, որը թվագրված է հոկտեմբերի 9-ի ամսաթվով:
Հարավային Կորեայի իշխանությունները 1,8 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների եւ այն ավտոմեքենաների արտադրության զարգացման գործում, որոնք աշխատում են ջրածնով:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը Սամչժիյոնի շրջան տեսչական ուղեւորության ընթացքում հերթական անգամ բարձրացել է կորեացիների համար սրբազան Պեկտուսան լեռը:
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մոտ ժամանակներս կգործարկի սննդամթերքի մակնշման նոր համակարգ, որը գնորդներին կօգնի ավելի լավ կողմնորոշվել գնվող մթերքների օգտակարության հարցում:
«Իրաքյան ժողովուրդը համակրանքով է վերաբերվում Արցախի հարցին: Իրաքի հայ համայնքի միջոցով, որոնց հետ մենք հարաբերություններ ունենք, ճանաչում ենք Արցախը և հավատում ենք, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշման հարցի»:
«Զոհեր, փառք Աստծո, դեռևս չունենք, բայց համայնքային կյանքն ամբողջովին խաթարվել է, չեն գործում դպրոցները, տարբեր կառույցներ, մարդիկ փորձում են տներում կամ ապահով վայրերում տեղակայված՝ սպասել հետագա գործընթացներին»:
Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) 48-էջանոց հույժ գաղտնի զեկույցը, որը պատրաստվել է 1988 թ․ օգոստոսին և որոշ ջնջումներով բացահայտվել 2012-ին, կրում է՝ «Անկարգություններ Կովկասում և ազգայնականության մարտահրավերը» խորագիրը: Չնայած վաղեմությանը՝ զեկույցը ներառում է հետաքրքիր վերլուծություն Արցախյան հակամարտության մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների տեսանկյունից:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանարպետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նախ՝ անդրադառնալով Մինսկի խմբի և Բակո Սահակյանի հանդիպմանը, նշեց, որ եղել է բավականին անկեղծ, աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր՝ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։
Երկու օր է՝ Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման և հատել այն։ Այս մասին հայտնի է դարձել ադրբեջանական սոցցանցերից, որտեղ հրապարակվել է տեսանյութ։
Հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի է ունեցել մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:
«Ադրբեջանի նոր թեզը կոնստրուկցիա է հավաքում իր շուրջ»,- ասում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» նոր թեզին:
Եվրահանձնաժողովը մտադիր է ոչ թե կանգնեցնել միգրացիոն հոսքը Եվրոպա, այլ միայն գտնել այն ավելի լավ կառավարելու եղանակները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, հոկտեմբերի 17-ին հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ եւ տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ մտադիր չ հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որն աշխատանքային այցով ժամանելու է Անկարա:
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են երկրի հյուսիսի Ռաքա քաղաք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ նոյեմբերին նախատեսվող իր այցը ԱՄՆ չի կայանա այն դեպքում, երբ հոկտեմբերին ՌԴ պլանավորված այցի հարցում խնդիրներ չկան։
Բրիտանական կողմը Եվրամիությանն է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իր պատրաստած քաղաքական հռչակագրի նախագիծը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցների շարասյուները տարբեր քաղաքներից ուղեւորվում են Բարսելոնա, որպեսզի հոկտեմբերի 18-ին հասնեն այնտեղ եւ մասնակցեն համընդհանուր գործադուլին, որը կազմակերպվել է կատալոնցի քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռներից հետո՝ 2017 թվականի անկախութան հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի հնգամյա պատժաժամկետը:
Արեւմուտքը եւ Ֆրանսիան Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար պետք է բանակցություններ սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հարկադրված էր ընդհատել տարեկան ուղերձն օրենսդիր ժողովին այն բանի պատճառով, որ ընդդիմադիր խմբակցություններն սկսել են գոռգոռալ եւ ընդհատել նրան:
Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ: Թուրքիան հստակ ձևակերպված օրակարգ և ծրագիր ունի, թե ուր է գնում և ինչի է գնում: Այս դեպքում Թուրքիայի տեսլականը պայմանավորված է այն քարտեզով, որն իշխող վերնախավը պահում է իր համար որպես «իդեա ֆիքս»:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման, խարդախության եւ փողերի լվացման մեջ:
Բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը:
ԱՄՆ-ը կիբեռտարածությունում գաղտնի գործողություն է իրականացրել Իրանի դեմ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Թեհրանը:
ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են գալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի օգտին: Այս մասին նրանք հայտարարել են երեկ՝ Օհայոյի նահանգում կայացած համազգային հեռուստաբանավեճում, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:
Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը:
Վաշինգտոնը պետք է Թուրքիայի ղեկավարությանը հասկանալ տա, որ նրան հարկ կլինի վճարել Սիրիայում ռազմական գործողության համար: Այո մասին երեկ հայտարարել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոժեֆ Բայդենը Օհայոյում դեմոկրատների ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել է: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: