Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Արաքսի վրա երկու ՀԷԿ-երի կառուցումը շարունակելու շուրջ

Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել են Արաքս գետի վրա կառուցվող «Ղըզ Ղալասի» և «Խուդաֆերին» հիդրոէլեկտրակայանների շինարարության աշխատանքների շարունակումը:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ:

Իրանական նահանգի և Լեռնային Ղարաբաղի Ջրական (Ջաբրայիլ) շրջանի միջև կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը Իրանի էներգետիկ նախարարության կողմից իրականացվող հիմնական նախագծերից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728