Ֆինլանդիայի «Ձախերի միություն» կուսակցությունն առաջարկել է մեկ այլ երկրում անցկացնել 2020թ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայում: Կուսակցության հայտարարության մեջ առաջարկը հիմնավորվել է այն փաստարկով, որ Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ սկսած ռազմագործողությամբ խախտել է միջազգային պայմանագրերը:
«Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական երկրներ են, և հարաբերությունների այդ բնույթը չի փոխվի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ռուսաստանի Ժուռնալիստների միության ղեկավար, քաղաքական մեկնաբան, պրոդյուսեր Վլադիմիր Սոլովյովը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:
«Նրանք չեն թաքցնում, որ սիրիական սցենարին պիտի հաջորդի նույնը նաև Արցախում: Իբրև ահաբեկչության դեմ են պայքարում, բայց իրականում օկուպացնում են Սիրիայի հյուսիսը, մաքրում բնիկներից»:
Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը:
Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիան պետք է ստանձնի թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը: Կրեմլն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմակագործողության պատճառով առաջացած հումանիտար իրավիճակից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում բանակցություններ է վարում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը, որը ԵՄ-ի հետ համաձայնեցվել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, էլ ավելի ահավոր է համարել, քան այդ պաշտոնում նրա նախորդի՝ Թերեզա Մեյի գործարքը:
Լրագրողի հարցին, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են ապամոնտաժել հայկական տաճարի տարածքում ամրացված Նժդեհի հուշատախտակը, ինչպե՞ս դրան կարձագանքեն իշխանությունները, Զախարովան պատասխանեց, որ Ռուսաստանում եկեղեցին պետությունից անկախ է գործում:
Միջազգային մամուլի գլխագրերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն է՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Մենք պետք է ճիշտ գնահատենք և մենք պետք է մեր հասարակությանը ճիշտ ներկայացնենք, որովհետև չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել՝ մտածելով, որ մեզ շրջապատող երկու պետությունները փոխել են իրենց մոտեցումները, և պետք է մեր հասարակությանն էլ համարժեք պատրաստել, ներկայացնել իրականությունը»:
Եվրախորհրդարանը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ չի քվեարկի, քանի դեռ դրան հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանը:
Անկախ թեկնածու Քայիս Սայիդը, որը քվեարկության երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 72 տոկոսը, ընտրվել է Թունիայի նախագահ:
Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան գտնում է, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության հարցի շուրջ:
Հունգարիան հարկադրված կլինի ուժային մեթոդներ կիրառել Եվրամիության հարավային սահմանը պաշտպանելու համար, եթե Թուրքիան որոշի ճանապարհ բացել դեպի Եվրոպա փախստականների նոր հոսքի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին կմեկնի Ռուսաստան: Նախօրեին թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հեռոխոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել էին Սիրիայի հարցը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ ակտիվացնելու բանակցությունները ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու պայմանների շուրջ, որոնք արդեն երկրորդ օրն է՝ ընթանում են Բրյուսելում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմության առջեւ մեծ պատասխանատվություն է կրում Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունների համար:
Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 17-ի նիստում ամբողջությամբ ընդունել է նախագահական օրենքը, որը նյութական փոխհատուցում է նախատեսում այն քաղաքացիների համար, որոնք հայտնել են կոռուպցիայի փաստի մասին, նրանք կստանան բռնագանձված գումարների մինչեւ 10 տոկոսը։
Սիրիայում զգալիորեն աճել է Մոսկվայի եւ Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետեւանքներն առայժմ դժվար է կանխատեսել:
Սիրիական բանակի զինծառայողները Թուրքիայի հետ սահմանին են հասել Եփրատ գետի արեւելյան ափին գտնվող Քոբանի (Այն Էլ Արաբ) քաղաքից հյուսիս ընկած Սուկ Էլ Հալի շրջանում:
Վենեսուելայի կենտրոնական մասում կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի Սու-30 ինքնաթիռը, երկու օդաչուները զոհվել են:
Եկեք մի լավ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց կոտորելու համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը փլուզելու համար, և ես չեմ լինի։ Ես արդեն իսկ Ձեզ մի փոքր օրինակ եմ տվել հանձինս պաստոր Բրանսոնի։
Ռոսավիացիան S7 ավիաընկարությանը Քութայիս թռիչքների թույլտվություն է տվել շաբաթական մինչեւ յոթ չվերթ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին:
Առնվազն 41 մարդ է տուժել հոկտեմբերի 16-ին Կատալոնիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse (AFP)-ը:
Ճապոնիայի կառավարությունը «Հագիբիս» թայֆունի հետեւանքների պատճառով կարող է հետաձգել տոնական շքերթը Նարուհիտո կայսեր գահակալման առթիվ, որը պլանավորված է հոկտեմբերի 22-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ոչ թե ինքը, այլ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին է հունից դուրս եկել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որն ավարտվել Է կոնֆլիկտով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակը հրապարակել է CNN-ը, որը թվագրված է հոկտեմբերի 9-ի ամսաթվով: