Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում Իտալիայի դեսպանն սպանվել է զինված հարձակման հետևանքով. AFP

Փետրվարի 22-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել է երկրի արեւելքում զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կոնգոյի Actualite նորությունների պորտալը, հարձակումը կատարվել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպության ավտոշարասյան վրա Հյուսիսային Կիվուի նահանգի Գոմա քաղաքի շրջանում: Մի քանի ավտոմեքենաներ ընկել են անհայտ անձանց կողմից սարքած դարանը: Նրանց նպատակն էեղել պատանդների առեւանգումը: Հայտնել են, որ հարձակման հետեւանքով վիրավորվել է մեկ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728