Բաժիններ՝

Պուտինը և Լուկաշենկոն բանակցություններ են անցկացրել Սոչիում

Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները: Պուտինը նշել է, որ համագործակցության պահանջ կա տարբեր մակարդակներում, այդ թվում՝ տարածաշրջանային:

«Ամեն տարի մենք հանդիպումներ ենք անցկացնում տարածաշրջանային կառավարչական կառույցների ղեկավարների միջեւ: Դա շատ կարեւոր աշխատանք է, որովհետեւ տարածաշրջանային փոխգործակցության մակարդակով մեր հարաբերությունների զգալի ծավալ է ստեղծվել, ստեղծվում է. դրանք նաեւ տնտեսական կապերն են, նաեւ՝ մարդկային»,-նշել է Պուտինը: Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի գրեթե բոլոր «ճանապարհային քարտեզները» պատրաստ են ստորագրման: Նա նաեւ նշել է, որ ֆինանսական օգնությունը, որը Մոսկվան ցուցաբերել է Մինսկին, եղել է ժամանակին եւ կարեւոր. փողերը «քամուն չեն տվել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728