
Եվրամիությունն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Վենեսուելայի իշխանությունների դեմ՝ սեւ ցուցակում ներառելով 19 ֆիզիկական անձանց: Այդ մասին ասված է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, որտեղ փետրվարի 22-ին հրապարակված են համապատասխան նորմատիվային ակտերը։
«Հաշվի առնելով Վենեսուելայում պահպանվող լուրջ իրադրությունը՝ 19 մարդ պետք է ներառվի ֆիզիկական եւ իրավական անձանց ցուցակում, որոնց վերաբերում են սահմնափակիչ միջոցները»,- նշված է այնտեղ: Ինչպես ասված է ԵՄ-ի հայտարարության մեջ, «այդ ցուցակում ներառված անձինք պատասխանավտություն են կրում, մասնավորապես, ընդդիմության ընտրական իրավունքների եւ ազգային ժողովի ժողովրդավարական գործառման վիժեցման, ինչպես նաեւ մարդու իրավունքների լուրջ խախտման եւ հիմնական ազատությունների սահմանափակման համար»:
Սեւ ցուցակի մեջ են մտել, օրինակի համար՝ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի (ԱԸԽ) նախագահ Ինդիրա Ալֆոնսոն, ԱԸԽ-ի փոխնախագահ Լեոնարդո Մորալեսը, Վենեսուելայի զինված ուժերի ռազմավարական օպերատիվ հրամանատարության ղեկավար ծովակալ Ռեմիխիո Սեբալոս Իչասոն, Ազգային ասամբլեայի անդամներ, ինչպես նաեւ դատավորներ: Այսպիսով, Վենեսուելայի վերաբերյալ Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ներառված է ընդամենը 55 ֆիզիկական անձ, պարզաբանումէ ԵՄ-ի խորհուրդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: