Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններին՝ կործանիչների մատակարարման վերաբերյալ
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռների և կործանիչների վաճառքի հարցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ մասին ռուսական Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայությանում (ФСВТС)՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա որևէ առաջնըթաց Թուրքիայի հետ բանակցություններում SU-35 և SU-57 ռազմական ինքնաթիռների վաճառքի առումով։
ФСВТС-ից հայտնել են, որ ռազմական ցուցահանդեսների ժամանակ թուրք մասնագետներն արդեն հասցրել են ծանոթանալ վերոնշյալ SU-35-ի հետ։
«Նրանք հավանել են կործանիչը, եթե նման հայտ ստացվի թուրքական կողմից, ապա մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները»։