2019 թվականի երրորդ եռամսյակում Boeing-ի զուտ շահույթը տարեկան արտահայտությամբ նվազել է երկու անգամ 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելման պատճառով:
«Կարծում եմ՝ այս փուլում Թուրքիան բավարարվելու է նրանով, ինչ կարողացավ գրավել գործողությունների առաջին տասնօրյակի ընթացքում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը և դրա հնարավոր հետևանքներին Հարավային Կովկասում:
Եվրամիությունը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում եւ նոր տնտեսական պատժամիջոցների նախագիծ պատրաստել Անկարայի դեմ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարարի գաղափարը հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կքննարկվի Բրյուսելում կայանալիք նախարարական բանակցություններում։
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, որը երկրում կգործի պետության ղեկավարի ընտրություններում ձայների հաշվման շուրջ տեղի ունեցող զանգվածային բողոքների կապակցությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հոկտեմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) հայտարարություն անել թուրք-սիրիական սահմանի իրադրության վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնից ազատել է իր վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը։
ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին՝ ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը եւ ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը։
Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամրին ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մարկ Էսփերի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքի տարածքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում:
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, ընդսմին դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի է հայտնաբերվել, եւ ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թուրքիան ներկա փուլում Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում սիրիական կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ համաձայնության ձեռքբերման կապակցությամբ:
Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար:
Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի է հայտնաբերվել բեռնատարում:
Հոնկոնգի իշխանություններն իրականացրել են Օրենսդիր խորհրդից արտահանձնման մասին օրինագծի հետկանչի պաշտոնական ընթացակարգը, որն այստեղ զանգվածայտին բողոքների պատճառ է դարձել ամառվա սկզբից:
Թեհրանը ողջունում է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի որոշումները:
Գերմանիայում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև: Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Հերնե քաղաքում նախօրեի երեկոյան շուրջ վեց տասնյակ քրդեր և թուրքեր փողոցային մարտի են բռնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծկռտուքը դադարեցրել են` արցունքաբեր գազ կիրառելով:
Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար հանրակցության տարածքում առնվազն երեք մարդ է անհետ կորել, եւս 20 հազար բնակիչներ առանց լույսի են մնացել ցիկլոնի պատճառով, որն իր հետ բերել է հորդառատ անձրեւներ:
Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարագացնի առանց Բրյուսելի հետ գործարքի ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստումը եւ ժամանակավորապես կասեցնում է երկրի խորհրդարանի կողմից Brexit-ի վերաբերյալ օրինագծի քննարկումը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ,
ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն էր, լքել է նրանց, թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դուրսբերումը Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» գործողության գոտուց:
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալն անհանգստություն է հայտնել Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններիէ «քստմնելի դավաճանություն»։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո հաստատել է, որ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարց կդնի, եթե Եվրամիությունը Brexit-ի եռամսյա հեետաձգում տրամադրի երկրին:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»: Այս պնդմամբ, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Կոնգրեսում հանդես է եկել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Ամեն անգամ, երբ Թրամփը հեռախոսազրույց է ունենում մեկ այլ պետության ղեկավարի հետ, կարող ենք աղետալի արդյունք ակնկալել։ Թրամփը չի գիտակցում իր որոշումների հետևանքները Միացյալ Նահանգների և աշխարհի վրա: Նա իր գլխավոր օգնականներից պատշաճ տեղեկություններ չի խնդրում և չի հետևում նրանց խորհուրդներին:
Ճապոնիայի կառավարությունը երկրի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության առթիվ հոկտեմբերի 22-ին ձեռնամուխ է եղել համեներման իրականացմանը, որը վերաբերում է մոտավորապես 550 հազար մարդու: