
Լեհաստանը կորոնավիրուսի թեստի արդյունքները կպահանջի երկիր մուտք գործելիս

Լեհաստանը կորոնավիրուսի բացասական թեստը կպահանջի երկիր մուտք գործելիս: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին՝ ելույթ ունենալով TVN հեռուստաալիքի եթերում:
«Մենք պատրաստվում ենք, որպեսզի դա անենք ընթացիկ շաբաթում: Մենք ցանկանում ենք լրամշակել կանոնները, մանրամասները, համապատասխան ծառայությունները պետք է պատրաստվեն, որովհետեւ դա կնշանակելու է վերադարձ Սահմանային պահպանության գործունեությանը»,-ասել է Նեձելսկին: Նա ճշտել է, որ Սահմանապահ ծառայությանն առնվազն 48 ժամ է հարկավոր է առանձին սահմանապահ կետերում օպերատիվ պատրաստության հասնելու համար: «Ուստի, կարծում եմ, որ մինչեւ շաբաթավերջ դա տեղի կունենա»,-ասել է նախարարը: Նա ճշտել է, որ թեստի բացակայության դեպքում երկիր մուտք գործող քաղաքացիները կուղարկվեն տասնօրյա կարանտինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: