
Գրեթե 3 մլն իսրայելցիներ արդեն ստացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները

Գրեթե 3 մլն իսրայելացիներ արդեն ստացել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները երկրում պատվաստման արշավն սկսելուց ի վեր: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post թերթը: Ընդամենը, առողջապահության նախարարության տվյալներով, փետրվարի 22-ի առավոտվա դրությամբ Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե առաջին չափաբաժինն ստացել է 4,3 միլիոնից ավելի մարդ:
Կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ Իսրայելում այնքան էլ տարածված չի եղել COVID-19-ը, ինչպես մյուս երկրներում, այնտեղ այնքանէլ շատ վարակվածներ չեն հայտնաբերվել: Սակայն 2020 թվականի աշնանն իրադրությունը փոխվել է, եւ իսրայելացիներն ստիպված են եղել մի շարք «լոքդաուններ» վերապրել, որի դեպքում կյանքը երկրում աստիճանաբար մարում է: Պատվաստումները երկրում սկսել են անցկացնել 2020 թվականի ամենավերջին շրջանում: Ընդամենը համավարակի սկսվելուց ի վեր Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 750 հազարից ավելի մարդ, նրանցից մահացել է ավելի քան 5,5 հազարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: